Հասարակություն 

Հայազգի Մարկ Մուգալյանին Օլանդը կպարգևատրի

Ամստերդամ-Փարիզ գնացքի ահաբեկչին զինաթափել փորձած հայազգի Մարկ Մուգալյանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է պարգևատրել հենց նա ապաքինվի: Մուգալյանը Վիրջինիայից է, սակայն  ապրում է Փարիզում: Նա, տեսնելով ահաբեկչին, ռեֆլեքսորեն նետվել է պաշտպանելու իր կնոջը, ով նույնպես գնացքում էր: Այս մասին տեղեկանում ենք The Telegraph-ից:

Մուգալյանը քույրը պատմում է.

«Նա համոզված էր, որ  կինը թաքնվել է նստարանի հետևում: Նա ամեն ինչ տեսել է:  Եղբայրս խլել է ահաբեկչի ձեռքից զենքը, սակայն վերջինս մեկ այլ զենք էլ է հանել և կրակել նրա վրա: Պարոն Օլանդն ասել է, որ ապաքինվելուն պես Մարկին  ճաշի է հրավիրում իր մոտ»:

Փամփուշտը վնասել է Մարկի պարանոցի նյարդային հյուսվածքները: Նրա քույրն ասել է, որ հնարավոր է ձախ թևի ֆունկցիոնալ խանգարման խնդիրներ առաջանան բուժվելուց հետո: Վնասվածքը բավականին լուրջ է, սակայն Մարկի վիճակն արդեն լավ է:

Մարկի կինը պատմում է, որ ամուսինը տեսել է, թե ինչպես է մի մարդ տոպրակով մտնում զուգարան և այնտեղ մնում երկար ժամանակ. «Երբ այդ մարդը դուրս եկավ, ամուսինս տեսավ, որ նրա ձեռքին զենք կա, ինձ ասաց, որ թաքնվեմ: Երբ ես թաքնվեցի, տեսա, թե ինչպես ամուսինս ցատկեց, որ զենքը վերցնի ահաբեկչի ձեռքից, այնուհետև նա մեկ այլ զենքով կրակեց նրան, նա ընկավ գետնին, ամենուր արյուն էր: Ինձ թվաց՝ նա մահացել է, սակայն գնացքում կային մարդիկ, ովքեր կարողացան առաջին օգնություն ցույց տալ»:

 

Նույն շարքից