Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագը չեղյալ է հայտարարվել

analitik.am

Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, կայանալիք պատարագը չեղյալ է հայտարարվել:

«Հայոց պատրիարքությունը, հաշվի առնելով վերջին շրջանում կատարվող ահաբեկչական հարձակումները և զոհերի մասին ստացվող լուրերը, ինչպես նաև Վան քաղաքում և շրջակա տարածքներում անվտանգության խնդիրներ չստեղծելու նպատակով, Սբ Խաչ եկեղեցում կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունը հետաձգում է»,- նշված է Պոլսի հայոց պատրիարքության Ֆեյսբուքյան գրառման մեջ, գրում է Ermenihaber.am-ը:

Նույն շարքից