Հասարակություն 

Օլիմպիադայի բացմանը ելույթ կունենա Տատու խումբը

analitik.am

Ռուսական շոու բիզնեսում ժամանակին մեծ իրարանցում առաջացրած «Տատու» խումբը փետրվարի 7-ին կմասնակցի Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

 

Ինչպես հայտնում է Tatler-ը, այս մասին տեղեկացրել են խմբի անդամներ Յուլյա Վոլկովան ու Լենա Կատինան՝ «ՎԿոնտակտե» սոցկայքի իրենց էջում։

 

Խմբի ելույթի մասին որևէ մանրամասն չի հրապարակվել, ինչպես նաև հայտնի չէ, թե արդյոք աղջիկներին թույլ կտան կատարել իրենց սկանդալային հիթը՝ միասեռական սիրո մասին պատմող «Я сошла с ума» երգը։

 

Tatler-ը նաև հավելում է, որ օլիմպիական կրակը վառելու է օլիմպիական չեմպիոն, ներկայում պատգամավոր Ալինա Կաբաևան, ինչը դարձել է բազմաթիվ քննարկումների ու կատակների առիթ։
 

Նույն շարքից