Հասարակություն 

Google-ը դուդլով է նշել չինական Ամանորը

analitik.am

Google որոնողական համակարգը յուրահատուկ դուդլի միջոցով նշել է չինական Նոր տարին՝ Փայտե ձիու տարին, որը, ասում են, լինելու է բարգավաճման ու հարստության տարի, գրում է The Independent-ը։

Դուդլում պատկերված է ձիու վրա նստած մի աղջիկ, իսկ նրա կողքին կանգնած է լապտերը ձեռքին տղա։

 

Ըստ չինական օրացույցի՝ Նոր տարին նշվում է հունվարի 31-ին։ Նոր տարվա օրը չինացիները սովորաբար նշում են ընտանիքի շրջապատում ու անպայման կրում են կարմիր գույնի հագուստ։ Բացի այդ, նրանք միմյանց կարմիր ծրարով գումար են նվիրում, որը, ըստ նրանց, հաջողություն ու բարգավաճում է բերում նոր տարում։ Չինացիների մոտ կարմիր գույնը խորհրդանշում է անհաջողությունները հետ քշող կրակը։

 

Ենթադրվում է, որ նրանք, ովքեր կծնվեն Ձիու տարում, կլինեն զվարթ, սրամիտ և գումարային հարցերում շատ հմուտ մարդիկ։ 

Նույն շարքից