Մշակույթ Հասարակություն 

Հայտնի կանայք, ովքեր մերկացել են հղիության ընթացքում

Բոլորովին վերջերս ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ով սպասում է երկրորդ երեխային, Ինսթագրամի էջում հրապարակեց բոլորովին մերկ լուսանկար: Նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ հղիությունը գեղեցկացնում է ցանկացած կնոջ:

скачанные файлы

Դեմի Մուրը առաջինն էր, ով սկիզբ դրեց հղի լուսանկարներով ամագրերի շապիկները զարդարելուն: 1991 թվականին հանրահայտ լուսանկարիչ Էննի Լեյբովիցը այնքան հավանեց իր իսկ նկարած լուսանկարը, որ Դեմի Մուրին առաջարկեց դառնալ Vanity Fair ամսագրի շապիկի դեմք:

скачанные файлы (1)

2014 թվականին երկրորդ երեխային սպասող Քրիստինա Ագիլերան V Magazine ամսագրի համար մերկ լուսանկարվեց: Մեկնաբանելով այդ ֆոտոշարքը` Ագիլերան նշել է.

«Ես չեմ վախենում փոփոխություններից, որոնք տեղի են ունենում հիղության ընթացքում մարմնի հետ: Ես հպարտանում եմ, որ սիրում եմ իմ մարմինը կյանքի տարբեր շրջանների ընթացքում»:
скачанные файлы (2)

Ի տարբերություն Դեմի Մուրի և Քրիստինա Ագիլերայի, Ջեսիկա Սիմփսոնը որոշել էր նկարել իր փորիկը ոչ թե յոթերորդ,  այլ ամենավերջին ամսում:

Հղիության ընթացքում երգչուհին բավական գիրացել էր, սակայն, երբեք այդ գիրությունը նրան չանհանգստացրեց: Elle ամսագրի համար արված լուսանկարներում երեխայի հայրիկը` Էրիկ Ջոնսոնը, քնքշորեն համբուրում է կնոջ մեծացած փորիկը:

скачанные файлы

Vanity Fair ամսագրի ֆոտոշարքը իրականացնելու ընթացքում Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ երբեք իրեն այսքան գեղեցիկ  ու կանացի չի զգացել, որքան հղիության ընթացքում:

Մոնիկան առաջին անգամ ծննդաբերել է 39 տարեկանում, իսկ երկրորդ երեխային ունեցել է 45 տարեկանում:

скачанные файлы (1)

Քիմ Քարդաշյանը ընտանիքում առաջինը չէ, որ մերկ է լուսանկարվել հղիության ընթացքում: 2014 թվականին DuJour ամսագրի համար նկարվեց իր քույրը` Քորթնին:

35-ամյա Քորթնի Քարդաշյանը ընդգծել է, որ այս քայլին է գնացել ապացուցելու, որ կինն անհավատալիորեն կանացի ու գեղեցիկ է հենց այս շրջանում:
скачанные файлы (2)
Երգչուհի Բրիթնի Սփիրսը Harper’s Bazaar ամսագրի համար մերկացավ 2006 թվականին: Այդ ժամանակ երգչուհին սպասում էր երկրորդ երեխային նախկին ամուսնուց` Քեվին Ֆեդերլայնից:

скачанные файлы (3)

Նույն շարքից