Հասարակություն 

Ճանապարհային իրավիճակը հանրապետությունում

analitik.am

Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ, Նիգավան գյուղի ավտոճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագած եւ Նորաշեն գյուղերում առկա է ձնաբուք:

Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:

Հնաբերդ-Գեղաձոր, Ձորագլուխ գյուղի ավտոճանապարհները փակ են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար:

Նույն շարքից