Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է 41-ամյա Արմեն Ավագյանին:
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, Արմեն Ավագյանն օգոստոսի 10-ին դուրս է եկել եւ չի վերադարձել:
Տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Արաբկիրի բաժին, կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 1-02, (010), 28-22-20: