Հասարակություն 

Սաուդյան Արաբիայում կանայք ընտրելու իրավունք են ստացել

Սաուդյան Արաբիայում կսկսվի տեղական ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը: Երկրի պատմության մեջ առաջին անգամ կանանց թույլ է տրվել մասնակցել դրանց, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով CNN-ին:

Կանայք կկարողանան ոչ միայն քվեարկել, այլեւ ընտրվել այս տարվա դեկտեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքում:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է սաուդյան իշխանությունների այս քայլը, բայց դա անբավարար է համարել կանանց իրավունքների եւ ազատությունների ձեռբերման ճանապարհին: Նշվում է, որ կանայք կարող են մասնակցել միայն քաղաքային ընտրություններին:

Գոյություն ունեցող կանոնների համաձայն, քաղաքային խորհրդի անդամների կեսն ընտրվում է քվեարկությամբ, իսկ մյուսը կեսը ձեւավորում են թագավորի ներկայացմամբ:

Նույն շարքից