Հասարակություն 

Հնդկաստանում ապրում է 287 մլն անգրագետ մարդ. ՅՈՒՆԵՍԿՕ

analitik.am

Հնդկաստանում ապրում է 287 մլն անգրագետ մեծահասակ մարդ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով «Կրթություն՝ բոլորի համար» ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ մոնիթորինգի զեկույցը:

«Հնդկաստանում անգրագետ մեծահասակ բնակիչների թիվը 287 մլն է, այսինքն՝ աշխարհում անգրագետ մարդկանց ընդհանուր թվի 37 տոկոսը»,- նշվում է զեկույցում:

Թեև երկրում գրագետ բնակիչների թիվն աճել է՝ 1991-ի 48 տոկոսից 2006-ին հասնելով 63 տոկոսի, սակայն «բնակչության ընդհանուր աճը զրոյացրել է այդ ձեռքբերումը, և անգրագետ մեծահասակ մարդկանց թիվը չի փոխվել»:

Նույն շարքից