Մեծ Բրիտանիայի Արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը մասնակցել է Թեհրանում բրիտանական դեսպանատան բացմանը: Այդ մասին հաղորդում է Газета.Ru-ն` վկայակոչելով Ռոյթըրզին: Համոնդը 2003 թվից ի վեր Բրիտանիայի առաջին Արտգործնախարարն է, որն այցելում է Իրան:
Լրատվամիջոցները դեսպանատան բացումը լուրջ քայլ են համարում արեւմտյան տերություններից Իրանի մեկուսացմանը վերջ դնելու իմաստով:
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ Իրանը պատրաստ է վերականգնել Լոնդոնում իր դեսպանատան աշխատանքը: