Հասարակություն 

Ուրուգվայում անցկացվում են կանեփի մշակման դասընթացներ

analitik.am

Ուրուգվայում, որտեղ մարիխուանայի օգտագործումն օրինականացվել է դեկտեմբերի վերջին, բացվել են կանեփի աճեցման առաջին պաշտոնական դասընթացները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ուսուցումը կազմակերպվել է կանեփ արտադրողների ազգային ֆեդերացիայի կողմից:

Դասընթացին մասնակցողները կսովորեն բույսի աճեցման գաղտնիքները, ինչպես նաև կստանան տեղեկություն այն մասին, թե ինչպես նվազեցնել վնասը մարիխուանա օգտագործողների համար:

Կազմակերպիչները վստահ են, որ կանեփի աճեցումը տնային պայմաններում «շահավետ» է նրանով, որ այդ դեպքում թմրամոլը գիտի, թե ինչ է ծխում, և ինչ պայմաններում է այն աճեցվել:

Նույն շարքից