Հասարակություն Պատահարներ 

Տավուշի մարզի գազալցակայանի պայթյունի դեպքով քրգործ հարուցվեց

Տավուշի մարզում գործող գազալցակայաններից մեկում օգոստոսի 23-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, օգոստոսի 23-ին՝ ժամը 19։20-ին, ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ծանր ցնցում, մանր տրավմաներ» ախտորոշմամբ Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1966թ. ծնված Հ.Եսայանը:

Պարզվել է, որ Հ.Եսայանը նշված մարմնական վնասվածքներն ստացել է  գազալցակայանում «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնները լցավորելու ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ գազաբալոնի փականը վնասվել է եւ ճնշման տակ տեղահանվել։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը):

Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից