Հասարակություն 

ԱՄՆ-ում մահացել է չորքոտանի գնդապետ Մյաուն

Մյաու անունով կատուն, որը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել որպես տնային կատուների մեջ ամենաերկարամազը, մահացել է երկու տարեկան և երեք ամսականում: Այս մասին Facebook սոցցանցում հայտնել է կատվի տիրուհին՝ գրում է Ria Novosti-ն:

Գնդապետ Մյաուն, ում մազերը հասնում էին 23 սմ-ի, Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել 2013-ին: Սակայն մինչ այդ հիմալայան ցեղատեսակի կատուն հասցրել էր դառնալ համացանցի աստղ: Պատճառը նրա արտասովոր արտաքինն էր:

Կատուն սատկել է սրտի հետ կապված բնածին խնդիրների պատճառով:

Նույն շարքից