Հասարակություն 

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ գրավ չկիրառվեց. Սյունիքի մարզպետի որդին կմնա կալանքի տակ. pastinfo.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է  Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Տիգրան Խաչատրյանի պաշտպան, փաստաբան  Արմեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական  հաղորդագրության,   Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով վնասվել էր  Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետևանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից