Հասարակություն 

Մեքսիկայում հայտնաբերվել է մի քանի տասնյակ մարդկանց աճյուններով ֆերմա

analitik.am

Մեքսիկայի իրավապահ մարմինները Կոաուիլա նահանգում հայտնաբերել են ֆերմա, որի տարածքում թաքցված են եղել մի քանի տասնյակ մարդկանց մարմինների մնացորդներ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նահանգի իշխանություններին:

Նրանց խոսքով՝ խոսքն այն մարդկանց մնացորդների մասին է, որոնց հանցագործները վառել են՝ սպանությունները թաքցնելու նպատակով: Արդեն հայտնաբերվել են ոսկրեր, հագուստի մնացորդներ՝ փամփուշտների հետքերով, հարյուրավոր պարկուճներ, ինչպես նաև տակառներ, որոնցում ենթադրաբար վառել են մարմինները:

Ֆերմայի տարածքը գտնվել է տեղի հանցավոր խմբավորումներից մեկի վերահսկողության ներքո: Սոսկալի հայտնագործությունները կատարվել են անհետ կորած մարդկանց որոնման օպերացիայի շրջանակում:

Նույն շարքից