Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում միջազգային այս հեղինակավոր կառույցի ցուցաբերած բարձրորակ մասնագիտական օժանդակության համար՝ կարեւորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան:

Մտքեր են փոխանակվել ժամանակակից սահմանադրական զարգացումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած ժողովրդավարական նորամուծությունների կապակցությամբ:

Նույն շարքից