Լրագրողները հաշվել են, թե Սպիտակ տան տերը` Բարաք Օբաման 2009-ից ի վեր նախագահի պաշտոնը զբաղեցնելով` որքան ժամանակ է անցկացրել գոլֆ խաղալով:
«Պետության ղեկավարը գոլֆի 247 պարտիա է խաղացել, ինչը ավելի քան 1,1 ժամ է կազմում: Նա համարյա ամեն օր խաղացել է», - պատմել են CNN-ի State of the Union հեռուստահաղորդման վարողները, փոխանցում է Lenta.ru-ն:
Ամերիկյան առաջնորդին այդ ընթացքում ընկերակցել են քաղաքական գործիչներ, դերասաններ եւ մարզիկներ, այդ թվում նաեւ` ԱՄՆ-ի նախկին խանագահ Բիլլ Քլինթոնը, NBA-ի բասկետբոլիստ Ստեֆեն Քարին եւ ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Դեվիդ Լարին: