Հասարակություն 

Եղանակը 15 աստիճանով կցրտի

analitik.am

«ՀԺ»-ն գրում է. «Այսօրվանից կտրուկ ցրտե­լու ե ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա­նից մինչեւ փետրվարի 2-ը կնվազի 10-15 աստիճանով: Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիու­թյուն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Համենայնդեպս, այսպես է կանխատեսել ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունը: Արդեն փետրվարի 4-ին սպասվում է առավելապես առանց տե­ղումների եղանակ: Երևանում այսօր, վաղը և փետրվարի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ»:

Նույն շարքից