Հասարակություն 

Ամենաերջանիկ մարդիկ ապրում են Աֆղանստանում. սոցիոլոգներ

analitik.am

Միջազգային հետազոտական խումբը հրապարակել է ուսումնասիրության արդյունքները, որոնց ընթացքում հաջողվել է պարզել, որ երկրներում են բնակվում ամենաերջանիկ, ինչպես նաեւ ամենադժգոհ մարդիկ:

Անկախ հետազոտական Gallup International/WIN գործակալությունների միավորման «Հույսի եւ հուսալքության բարոմետր» հարցման վերջերս հրապարակված արդյունքները վկայում են այն մասին, որ կյանքի պայմանների հարմարավետությունից ու որակից առավել դժգոհ են այն երկրների բնակիչները, որոնք տուժել են ռազմական կոնֆլիկտների, տնտեսական ճգնաժամերի ու տեխնոգեն աղետների հետեւանքով, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հրապարակված տվյալների համաձայն՝ սեփական երկրում բնակվելը երջանիկ համարող ամենաքիչ մարդիկ ապրում են Աֆղանստանում՝ 21 տոկոս: Քիչ ավելի երջանիկ են Մեքսիկայում եւ Լեհաստանում(28-ական տոկոս), Սերբիայում(27 տոկոս), Չինաստանում(26 տոկոս), Ուկրաինայում, Կոսովոյում ու Պակիստանում(22-աման տոկոս): Վերոհիշյալ երկրներից բացի 30 տոկոսից քիչ երջանիկները բնակվում են Ֆրանսիայում:  Ֆրանսիացիների միայն 29 տոկոսն է իրեն երջանիկ համարել:

Բացի այդ, սոցիալական հարցման արդյունքների համաձայն, իրենց կյանքից լիովին գոհ մարդկանց ամենամեծ թիվը Թաիլանդում է(73 տոկոս), Ավստրալիայում(66 տոկոս), Շվեդիայում, Արգենտինայում, Ֆիջիու եւ Ճապոնիայում(61-ական տոկոս), Կոլումբիայում(58 տոկոս), Դանիայում(54 տոկոս), ինչպես նաեւ Ֆինլյանդիայում ու Բրազիլիայում(53-ական տոկոս): Նշենք, որ հարցմանը ողջ աշխարհում մասնակցել է ավելի քան 70 000 մարդ:

Նույն շարքից