Բեռլինում ավարտվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ուկրաինայի Նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ «նորմանդական ձևաչափով» այս հանդիպմանը որոշել է շարունակել աշխատանքները, որպեսզի կյանքի կոչվեն Մինսկի համաձայնագրերը, որոնք դիտվում են որպես խաղաղության միակ երաշխիք Ուկրաինայում:
Միաժամանակ կողմերը արձանագրել են, որ հրադադարի կտրվածքով Մինսկի համաձայնագրերը չեն իրականացվում:
ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ եռակողմ հանդիպման շրջանակներում Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որը հանդիպմանը չէր հրավիրվել:
Հայտնի է նաև, որ քննարկվել են Ուկրաինայում ռազմագերիների հետ կապված իրավիճակը, ընտրությունների հարցը Ուկրաինայի արևելքում, ԵԱՀԿ-ի աշխատանքներն ապահովելու համար Ռուսաստանի հետ նախատեսվող խորհրդակցությունները: