Հասարակություն 

Չինաստանում նշում են Նոր տարին

analitik.am

Չինական նոր տարին չինական լուսնային օրացույցի ամենաերկար եւ ամենակարեւոր տոներից է:

 

2014թ. հունվարի 31-ին սկսվեց չինական նոր՝ Ձիու տարին:

Չինաստանում այդ իրադարձությունն ավանդաբար վառ կերպով են նշում. տոնավաճառներ, հրավառություն, լապտերներ եւ այլն:

Տաճարներում մոմեր են վառում, աստվածներից երջանկություն եւ բարգավաճում խնդրում:

Տոնը տեւելու է երկու շաբաթ եւ ավարտվելու է ավանդական Լապտերների տոնով:

Չինական օրացույցով ամանորն ամեն տարի սկսվում է առաջին լիալուսնի ժամանակ:

Տարին ավարտվելու է 2015 թվականի փետրվարի 19-ին, իսկ հաջորդը լինելու է Ցուլի տարին:

Չինական ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր Նոր տարին կապված է 12 կենդանիներից եւ 5 տարրերից մեկի հետ:

Այս տարի այդ խորհրդանիշերն են Կապույտ Ձին եւ ծառը: Այս Ամանորի գույներն են կանաչը եւ փիրուզագույնը:

Նույն շարքից