Քաղաքական Միջազգային 

Օլանդը պարգևատրել է Բյուսել - Փարիզ գնացքի հարձակումը կանխած հայ հերոսին

Rbc.ru կայքի փոխանցմամբ՝  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պարգևատրել է Բյուսել - Փարիզ գնացքի հարձակումը կանխած Ալեք Սքարլատոսին, Սփենսեր Սթոունին, Էնթոնի Սադլերին և բրիտանացի Քրիս Նորմանին: Ֆրանսիայի նախագահը անձամբ է հանձնել շքանշանները:

Հիշեցնենք, որ այս շքանշանը հանդիսանում է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը, որը շնորհվել է մի խումբ ամերիկացիների և մի բրիտանացու, ովքեր ուրբաթ օրը կանխել էին 25-ամյա զինված մարոկկացու հարձակումը գնացքի վրա:

Ելիսեյան պալատում Պատվո լեգեոնի շքանշանները հանձնելիս Օլանդն ասել է, թե աշխարհը «հիացած է նրանց խիզախությունից ու ինքնատիրապետումից»:

Մանրնամասները՝ այստեղ

Նույն շարքից