Հասարակություն 

Չինաստանում տիտանոզավրերի նոր տեսակ են հայտնաբերել

analitik.am

Հնէաբանները Չինաստանում տիտանոզավրերի` բուսակեր դինոզավրերի նոր տեսակ են հայտնաբերել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

 

Այդ տեսակը Երկրի վրա բնակվել է մոտ 100 մլն տարի առաջ: Նոր տեսակը ստացել է Yongjinglong datangi անվանումը:
Բրածո նյութերը հայտնաբերվել էին դեռևս 2008-ին, սակայն մինչ այժմ անհայտ էր, թե ինչ տեսակի են պատկանում դրանք:

Պատկանելությունը ճշտվել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Հնէաբանության ինստիտուտի և ամերիկյան Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների կողմից:

 

Ըստ բրածո նյութերի` հայտնի է, որ երիտասարդ Yongjinglong datangi-ն ունեցել է 15-19 մ երկարություն:

Առաջին անգամ տիտանոզավրերի մնացորդներ հայտնաբերվել էին ԱՄՆ-ում 1877-ին: 

Նույն շարքից