Հասարակություն 

ԱՄՆ-ում երեխան մաթեմատիկայի խնդրի լուծման համար 911 է զանգել

analitik.am

Համացանցում է հայտնվել ձայնագրություն, որում ամերիկացի երեխան կապվում է 911 փրկարար ծառայության հետ և խնդրում օգնել լուծել իր մաթեմատիկայի խնդիրները:

 

wimp.com-ում հրապարակված զրույցից հայտնի է դառնում, թե ինչպես է 4-ամյա Ջոնին համոզում ծառայության օպերատորին օգնել իրեն: Սկզբում օպերատորը կարծում է, թե Ջոնին խնդիր ունի բերանի հետ կապված (math` մաթեմատիկա, և mouth` բերան, բառերի նույնահնչությամբ պայմանավորված): Սակայն երեխան մեկը մյուսի հետևից պարզ մաթեմատիկական խնդիրներ է առաջադրում: Նա մասնավորապես խնդրում է օգնել անել հանման գործողություններ։

 

Նա նաև արդարանում է, թե ընդամենը 4 տարեկան է:

 

Հետագա զարգացմամբ հայտնվում է երեխայի մայրը և նախատում նրան` «ոստիկանություն» զանգելու համար: Եվ Ջոնին բացահայտում է ամբողջ ճշմարտությունը. «Դու չասացի՞ր` օգնություն է պետք, մեկին զանգիր»: Իսկ մայրն արդարանում է, թե` «Ոստիկանությունը նկատի չունեի»:

Նույն շարքից