Հասարակություն 

Կանեփի օգտագործումից մահվան առաջին դեպքը Մեծ Բրիտանիայում. Daily Mail

analitik.am

Մեծ Բրիտանիայի բնակչուհի, 3 երեխաների մայր Ջեմա Մոսն այդ երկրում դարձել է կանեփի օգտագործման առաջին զոհը։ Ինչպես տեղեկացնում է Газета-ն՝ Daily Mail-ին հղումով, 31-ամյա կինը մահացել է կանեփից թունավորման պատճառով։

 

Հաղորդվում է, որ կինը թմրանյութն օգտագործել է քնից առաջ, իսկ առավոտյան նրան հայտնաբերել են մահացած։ Ավելի ուշ փորձագետները հաստատել են, որ մահը վրա է հասել թունավորման հետևանքով, ինչն էլ իր հերթին առաջացել է արյան մեջ թմրանյութի բարձր խտության պատճառով։

 

Այս միջադեպից հետո Մեծ Բրիտանիայի թմրանյութերի օգտագործման կանխարգելման ազգային դաշինքի մամուլի քարտուղար Դևիդ Ռեյնսը հայտնել է, որ կանեփից մահացու թունավորման դեպքը նախազգուշացնում է, որ տվյալ տեսակի թմրանյութը լուրջ վտանգ է առողջության համար։

Նույն շարքից