Գլխավոր Մամուլի տեսություն 

Էդմոն Մարուքյանի կուսակցությունը «Լուսավոր Հայաստան» կկոչվի. «Հրապարակ»

analitik.am

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք կուսակցության աշխատանքները թափով առաջ են գնում։ «Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ արդեն վերջնական որոշում կա, թե այն ինչպես է կոչվելու. Բազմաթիվ քննարկվող տարբերակներից ընտրությունը կանգնել է. «Լուսավոր Հայաստան» անվան վրա, թեև մամուլում գրվեց «Հայկական երազանքի»-ի մասին։

«Նոր քաղաքական ուժի մասին կհայտարարվի սեպտեմբերի կեսերին, ապա այն քաղաքական հստակ օրակարգ առաջ կքաշի՝ համախմբելով գաղափարակիրներին։ Ի դեպ, նախաձեռնությունն արդեն սկսել է մարզային այցելություններ կատարել և վերջերս եղել է Սյունիքի մարզում»,-գրել է թերթը։

Նույն շարքից