Հասարակություն 

«Խոզի գրիպով» հիվանդների թիվը հասել է 2.300-ի

analitik.am

Մեքսիկայում տարեսկզբից արձանագրվել է «խոզի գրիպով» (A(H1N1)) վարակման 2.300 դեպք, որից 273-ը մահացու ելք է ունեցել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի առողջապահության նախարարությանը։

 

Վերջին 8 օրվա ընթացքում երկրում վտանգավոր վիրուսով հիվանդների թիվն աճել է 1.100-ով, որից 138-ը մահացել է։ Հայտնի է, որ միայն մայրաքաղաք Մեխիկոյում «խոզի գրիպից» մահացել է 23 մարդ։

 

Առողջապահության նախարարությունը դեռևս համաճարակի տագնապ չի հայտարարել, սակայն բոլոր միջոցները կիրառում է գրիպի տարածումը կանխելու համար։

Նույն շարքից