Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ու ՀՀ կուսակցությունների միջև քննարկումը

analitik.am

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ Հայաստանի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց իրենց մտահոգությունը, որը վերաբերում էր կայուն մեծամասնություն ձևավորելու մեխանիզմներին։

«Ինչպես է մեկ քաղաքական ուժ կարող է ունենալ քաղաքական մենաշնորհ»,-հարցրեց նա և հավելեց, թե երեկ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ 5 ժամ քննարկել են նաև այս հարցը, արդյո՞ք կոնսեսուսի են եկել։

Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, թե իրենց  ներկայացրած նախնական կարծիքում այդ հարցը բարձրացրել են: «Եվրոպական սահմանադրությունների փորձը հաշվի առնելով Վենետիկյի հանձնաժողովը փաստում է, որ քաղաքական կայունությունն իրավական նպատակ է, սահմանադրության ձևավորման հարցում կան տարբեր եղանակներ կայունություն ձևավորելու համար, և, հետևաբար պատասխանները տարբերվում են երկրից երկիր: Սա այն կետն է, որտեղ մեր նպատակները համընկնում է երկրում ձևավորված քաղաքական դաշտի նպատակների հետ»,-ասաց նա։

Հանձնաժողովի ներկայացուցիչը հավելեց, թե այդ իսկ պատճառով իրենք մտահոգություն են արտահայտել ընթացակարգերի վերաբերյալ, որ կարգավորվելու է երկրորդ փուլը:

«Մենք ունենք ընդհանուր ընկալում, որ գոյություն ունեն խնդիրներ, որոնք պետք է ի սկզբանե լուծվեն»,- ասաց նա և նշեց, որ կոմպրոմիսի հարցում հասել են ընդհանուր ընկալման: «Մենք վստահ ենք, որ պետք է փոխվեն մեխանիզմները»,- ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցը կրկին նույն կետին էր վերաբերում՝ կայուն մեծամասնության ձևավորման հարցին:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, թե նպատակը սահմանել ենք, տարբեր ճանապարհներով և մեկը երկրորդ փուլի ճանապարհն է: «Ամրագրելով մի երևույթ մեծացնում է մեծամասնություն ձեռք բերելու հնարավորությունը»,- ասաց ներկայացուցիչը:

Նույն շարքից