Հասարակություն 

Փիթսբուրգում իջեցրել են դրոշները՝ զոհված շուն-ոստիկանի պատվին

Ամերիկյան Փիթսբուրգի քաղաքապետ Բիլ Պեդուտոն այսօր՝ հունվարի 31-ին, հանձնարարել է իջեցնել դրոշները պետական շինությունների վրայից՝ ի հիշատակ ոստիկան շան, որը զոհվել է հանցագործին բռնելու գործողության ժամանակ, գրում է Philly.com-ը:


Ռոկկո անունով 8-ամյա գերմանական օվչարկան դանակի ծանր հարված է ստացել, որից հետո տեղի կենդանաբանական հիվանդանոցում երկու վիրահատության է ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:


Քաղաքապետն իր խոսքում նշել է, որ Ռոկկոն բարեխիղճ կերպով եւ ինքնազոհաբար ծառայել է քաղաքին, որի անվտանգության համար էլ ամենաթանկ գինն է վճարել, հաղորդում է Lenta.ru-ն:


Շունը ոստիկանությունում ծառայում է 2008-ից: Կենդանուն սպանել է Ջոն Ռաշեմը, որը կասկածվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Նրան մեղադրում են նաեւ ավազակային հարձակման, ոստիկաններին չենթարկվելու եւ ձերբակալման պահին դիմադրություն ցույց տալու մեջ:

Նույն շարքից