Գլխավոր Հայաստան 

Համալիրի ճարտարապետությանը խոչընդոտող որևէ բան այնտեղ չի կառուցվելու. Արման Սահակյան

analitik.am

Մարզահամերգային համալիրն այնքան թանկ է և կարևոր է մեզ համար, որ այնտեղ որևէ բան առանց շենքի ճարտարապետների պատկերացումների՝ չի լինելու: Համալիրի ճարտարապետությանը խոչընդոտող որևէ բան այնտեղ չի կառուցվելու: Լրագողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Մարզահամերգային համալիրի վաճառքի թեմային, ասաց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Գործարքի հիմքում դրված է ծրագիր, որը նոր շունչ և նոր կյանք է հաղորդելու մեր համալիրին և ամուր հիմքի վրա է դնելու համալիրի կենսապահավումը: Աչքի լույսի պես պահելով համալիրը՝ մենք պետք է այնպես անենք, որ մեր քաղաքի ամենաակտիվ կառույցներից մեկը լինի մարզահամերգային համալիրը»,- ասաց Արման Սահակյանը:

Նա հայտարարեց, որ մարզահամերգային համալիրում խաղատուն չի լինելու: «Ինչ վերաբերում է կառուցապատմանը, ապա այն իրականացվելու է «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին, իսկ այն բավական հեռու է համալիրի տարածքից»,-հայտարարեց պետական գույքի կառավարման վարչության պետը՝ շարունակելով, թե ցանկացած կառուցապատում միայն օժանդակելու է համալիրի պահպանմանը:

«Այո՛, խաղատուն լինելու է կառուցապատվող տարածքում, օրենքը չի արգելում»,- ասաց Արման Սահակյանը՝ վկայակոչելով օրենքը, ըստ որի, եթե կառուցապատողը 100 միլիոն դոլարի ներդրում է անում, ապա կարող է և խաղատուն կառուցել:

«Եթե մարդը 100 միլիոն դոլարի ներդրում իրականացնի, ապա այնտեղ խաղատու կլինի, իսկ եթե չիրականացնի խաղատուն չի լինի: Մենք պետք է մտածմունքների մեջ չընկնենք, այդ գործընթացը խիստ վերահսկելի է»,-հայտարարեց Արման Սահակյանը:

Նույն շարքից