Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդն աջակցություն է հայտնել կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերին, ով վերջերս հայտնվել էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում թմրանյութ և ալկոհոլ օգտագործած՝ ավտեմեքենաների մրցավազք կազմակերպելու համար:
«Բիբերն ընդամենը 19 տարեկան երիտասարդ է, և ես ինքս էլ կցանկանայի նրա նման հաջողակ լինել: Դուք էլ փորձեք մտնել նրա դրության մեջ»,-նշել է Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը:
Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Газета.ru-ին:
Ռոբ Ֆորդը, ով Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2010թ.-ից, 2013-ին հայտնվել է թմրանյութերի և ալկոհոլի չարաշահման հետ կապված մի քանի խոշոր սկանդալային իրավիճակների կիզակետում: