Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» և Կահիրեի շրջաններից մեկի բնակչության բախումների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ տասնյակ մարդիկ: Անկարգությունները Եգիպտոսի մայրաքաղաքում սկսվել էին Այն-Շամս շրջանում, որտեղ մոտ 300 իսլամիստներ փակել էին ավտոմայրուղին և վառել ավտոբուսը: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն:
Դրա հետևանքով բախումներ են սկսվել տեղի բնակչության և իսլամիստների միջև, ինչի ժամանակ գործածվել է հրազեն, Մոլոտովի կոկտեյլներ, փայտեր և այլ իրեր:
Իսլամիստները պահանջում են երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի վերադարձը: Հրապարակում տեղադրել են ինքնաշեն բեմ: Ոստիկանությունը և բանակը չեն արձագանքում դեպքերին: