Tvrain.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հնարավոր մասնակցությանը նախագահական մրցապայքարին, տեղեկացնում է CNN-ը։
ԱՄՆ նախագահը իր այս հայտարարությամբ ցույց է տվել, որ չի պատրաստվում խոչընդոտել կամ հակառակը համոզել Բայդենին: Նրա խոսքով՝ Բայդենին փոխնախագահի պաշտոնին առաջադրելու իր 7 տարի առաջվա որոշումն ամենախելամիտն է եղել: