Հասարակություն 

Քահանան Skype-ով մարդկանց միջից քշում է չարքերին

Էկզորցիզմի դարավոր փորձը թարմանում է շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման: Դրանում վստահ է ամերիկացի քահանան, ով սովորել է Skype-ով դևերին քշել:

Քահանա Բոբ Լարսոնը բավականին հայտնի մարդ է Սքոթսդեյլ քաղաքում, քանի որ վերջին քառասուն տարում նա իրականացրել է էկզորցիզմի (չարքերին քշելու արարողություն) ավելի քան 20.000 ծես: 

Ինչպես նշում է The Huffington Post ամսագիրը՝ 295 դոլար արժողությամբ այդ ծեսը հարկման ենթակա չէ, քանի որ այդ գումարն ուղղվում է Միջազգային առաքելության ծրագրի (International Missions Program) իրականացմանը:

Skype-ի մատչելիությունը թույլ է տալիս քահանա Բոբին շփվել աշխարհի տարբեր երկրներից իրեն դիմող իբր թե դիվահար մարդկանց հետ:

Նույն շարքից