Հասարակություն 

Ժամանակակից արվեստի ամենամեծ թանգարանը՝ Մանհեյմում

Ժամանակակից արվեստի ամենամեծ գերմանական թանգարանը կկառուցվի Մանհեյմ քաղաքում:  Ինչպես տեղեկացնում է Euromag-ը՝ Մանհեյմի ցուցասրահին հղումով, որը հանդիսանում է նախագծի պատվիրատուն, թանգարանի բացումը նախատեսվում է 2017-ին:

Նոր շինության ցուցասրահները կզբաղեցնեն 3868 քառ. մետր տարածք, որը համապատասխանում է ֆուտբոլի դաշտի կեսին:

Թանգարանի նոր կառույցի կանգնեցման համար անհրաժեշտ կլինի քնադել արդեն գոյություն ունեցող Մանհեյմի ցուցասրահի շենքը, որը կառուցվել է 30 տարի առաջ: Փորձագետների կարծիքով՝ շինությունը վերանորոգման կարիք ունի: Նախագծի իրականացմանը հատկացվել է 68.3 մլն եվրո:

Նույն շարքից