Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը բասկեռտբոլ խաղալիս կոտրել է ձախ ձեռքի մատը: Նրա երկու ամիս առաջ եւս նման միջադեպ էր տեղի ունեցել:
Շաբաթ գիշերը դիվանագետը Twitter-ի իր էջում տեղադրել է ձախ ձեռքի լուսանկարը, որտեղ ֆիքսող վիրակապ են դրել:
Միաժամանակ այտուցված եւ կապտած ճկույթը ամրացված է թեք վիճակում: Մաքֆոլը լուսանկարի տակ գրել է «ֆիզիկական թերապիա»՝ չներկայացնելով մանրամասները: Սակայն օգտատերերից մեկի հարցին, թե՝ ինչ է պատահել, դեսպանը պատասխանել է, որ բասկետբոլ խաղալիս կոտրել է մատը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: