Հասարակություն 

Դավթաշեն վարչական շրջանն ամփոփեց «Երևանյան ամառ 2015»-ը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են մանկական հետաքրքիր միջոցառումներ:

Դավթաշեն վարչական շրջանում այս անգամ տեղի է ունեցել «Բակային ընկերասիրություն» խորագրով միջոցառումը, որով այստեղ ավարտվել է «Երևանյան ամառ 2015» ծրագիրը:
Երեխաների մասնակցությամբ անցկացվել են տարբեր խաղեր և վիկտորինաներ, որոնց ընթացքում փոքրիկներն ուժերն են չափել զանազան խաղային մրցություններում: Ներկաների բարձր տրամադրությունն ապահովել են սիրված հեքիաթների հերոսները: Ուրախ ժամանցային հանդիպումն ուղեկցվել է պաղպաղակի հյուրասիրությամբ և երաժշտական կատարումներով, ինչին հաջորդել են խարույկն ու շուրջպարը:

Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները:

Երեխաների ծնողները գոհունակությամբ նշել են, որ ամառային հանգիստը հենց վարչական շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվող միջոցառումները երեխաների համար սպասված են և ուսուցողական կարևոր նշանակություն ունեն:

Նույն շարքից