Pravda.ru կայքի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի իշխանությունները դրական պատասխան են տվել ԱՄՆ-ի կողմից ներկայացված Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի ակտիվների սառեցման հայցին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները դիմել էին եվրոպական 5 երկրների, պանանջելով սառեցնել 1 մլրդ դոլարի ակտիվները, հայցը կատարվել է հետախուզվող գործի շրջանակներում: Գործի շրջանակներում անցնում են Vimpelcom, MTC և սկանդինավյան TeliaSonera ընկերությունները: