Բոստոնի գիտնականները պարզել են, որ ընկույզի ամենօրյա օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Раут-ին:
Գիտնականները հավաստիացնում են, որ ընկույզի որոշակի քանակության օգտագործումը (ամենօրյա) մոտավորապես 19%-ով նվազեցնում է տարբեր հիվանդություններով պայմանավորված մահացության ռիսկը:
Այս տեղեկատվությունը հաստատվել է դիետայի, առողջ ապրելակերպի գործոնների, տարբեր սեռի և տարիքի մարդկանց առողջական խնդիրներին առնչվող մի շարք ուսումնասիրությունների հիման վրա:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ընկույզի հանդեպ կախվածությունը համարվում է օգտակար սովորույթ:
Փորձագետները հաստատել են, որ ամեն օր ընկույզ օգտագործող մարդիկ ավելի սլացիկ կազմվածք ունեն, շատ ժամանակ են տրամադրում սպորտին, քիչ են ծխում, պարբերաբար վիտամինային կուրսեր են անցնում և բավականին շատ միրգ ու բանջարեղեն են օգտագործում:
Գիտնականներն օգտակար են համարում օրական 30 գր. ընկույզի օգտագործումը:
Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ «ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով» առավել քիչ են հիվանդանում այն կանայք, ովքեր պարբերաբար օգտագործում են ընկույզ, նուշ, գետնանուշ, հնդկական ընկույզ: