Չինական Հանդան քաղաքում գտնվող WOffice ընկերության ղեկավարությունը իր ենթակաների ստրեսային վիճակը թեթևացնելու հետաքրքիր տարբերակ է գտել: Աշխատանքային օրվա ընթացքում աշխատակիցներին թույլատրում են կրել դիմակներ, որպեսզի այդպիսով ազատեն մշտական լարվածությունը գործընկերներին և հաճախորդներին ժպտալու անհրաժեշտությունից:
Հաճախորդների հետ շփման ընթացքում ժպտալը անհրաժեշտություն է չինական գործնական էթիկայում: Միևնույն ժամանակ, որքան բարձր է աշխատակցի աստիճանը կազմակերպությունում, այնքան ավելի քիչ պետք է էմոցիաներ ցուցաբերել: Սոցիոլոգները պարզել են նաև, որ չինացիների 60 տոկոսը, ովքեր երկար ժամանակ են գրասենյակում մնում, նյարդային խնդիրներ են ունենում:



