Հասարակություն 

Ադրբեջանցիների ու չեչենների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել չեչենների և ադրբեջանցիների միջև, հայտնում է Lenta.ru-ն՝ իրավապահներին հղումով։

 

«Վեստի Կարելիի» տվյալների համաձայն՝ վեճը տեղի է ունեցել չեչենի և Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող սրճարան-ակումբի անվտանգության աշխատակցի միջև հունվարի 26-ի երեկոյան, ինչից հետո նրանք պայմանավորվել են հանդիպել լույս հունվարի 27-ին առևտրի կենտրոններից մեկի մոտ։

 

Ոստիկանության համաձայն՝ կռվին մասնակցել է մոտ 20 մարդ, ի դեպ, ադրբեջանցիները եղել են մահակներով։ Այլ լրատվամիջոցներ էլ հայտնում են 40 մասնակցի և դանակով զինված անձանց մասին։

 

Միջադեպի հետևանքով տուժել է 29-ամյա չեչեն, ով հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Եվս մի քանի մարդ դանակի հարվածներ են ստացել։ Ըստ «Վեստի Կարելիի»՝ միջադեպն ավարտվել է, երբ դեպքի վայր է ժամանել «շտապօգնության» մեքենան։

 

Ադրբեջանցիներին մեղադրանքներ են ներկայացվել։

Նույն շարքից