Գլխավոր Ռազմական 

Հակառակորդն Արցախի ուղղությամբ կրակել է թուրքական արտադրության հրթիռահրետանային կայանքից. ԼՂՀ ՊՆ

analitik.am

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմն արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

Նույն շարքից