Ուկրաինայում վատ եղանակի պատճառով առանց էլեկտրաէներգիայի է մնացել 412 բնակավայր։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ինչպես փոխանցում է Газета-ն, էներգացանցերի խափանումները տեղի են ունենում սառնամանիքների և անոմալ տեղումների պատճառով։ Այժմ առանց էլեկտրաէներգիայի են շարունակում մնալ Ուկրաիանայի 9 շրջանների բնակավայրեր։
Ղրիմում և Դոնեցկի շրջանում եղանակային վատ պայմանների պատճառով արդեն արտակարգ իրավիճակ է հայտարարվել։