Հասարակություն 

Երիտասարդ վավերագրողներ աշխատարան և մրցույթ

analitik.am

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ հայտարարում են Երիտասարդ վավերագրողներ աշխատարան-մրցույթի համար դիմումների ընդունման մեկնարկի մասին:

 

17- 26 տարեկան ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան նկարահանելու իրենց ֆիլմը՝ առաջնակարգ մասնագետների աջակցությամբ, այնուհետև մասնակցելու մրցույթի երեք անվանակարգերից մեկում մրցելու համար՝ Լավագույն ֆիլմ, Լավագույն պատմություն և Լավագույն կինեմատոգրաֆիա:

 

Ֆիլմերի հիմնական առանցքը պետք է լինի դրական փոփոխությունը որևէ սոցիալական, տնտեսական կամ քաղաքական խնդրի  շուրջ, որ մասնակիցները պետք է ներկայացնեն որպես գաղափար միջազգային ժյուրիին: Մրցույթին կարող են մասնակցել հայաստանաբնակ բոլոր վավերագրողները, ովքեր այժմ աշխատում են որևէ ֆիլմ նախագծի շուրջ, և ապագա ռեժիսորները, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ իրագործելու ցանկություն։

 

Ընտրված մասնակիցներին կուղղորդեն փորձառու միջազգային մասնագետներ և երեք ամիսների ընթացքում նրանց կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև նկարահանումների համար կտրամադրվեն համապատասխան սարքավորումներ:

 

Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտն այստեղ մինչև դեկտեմբերի 15-ը:

Նույն շարքից