Հասարակություն 

Ինչու՞ են կենտ թվով ծաղիկներ նվիրում

analitik.am

Ըստ հայկական, ֆրանսիական և օրինակ ռուսական ավանդույթների զույգ ծաղիկներ տանում են միայն հուղարկավորումներին, իսկ կենդանի մարդուն ընդունված է նվիրել միայն կենտ թվով ծաղիկներ:


Գրեթե ամբողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում և արևելյան երկրներում հակառակն է՝ նվիրում են զույգ թվով ծաղիկներ, որովհետև համարում են, որ զույգը հաջողություն է բերում:


Իսրաելցիները նվիրում են միայն զույգ թվով ծաղիկներ, իսկ հուղարկավորությունների ժամանակ ծաղիկ ընդհանրապես չեն բերում:


Վրաստանում համարում են, որ այն ինչ կապված է ընտանեկան արժեքների հետ՝ երջանկություն է բերում, այդ պատճառով երկու ծաղիկ (զույգ)՝ երջանիկ համադրություն է, իսկ գերեզման տանում են կենտ թվով ծաղիկներ, որպեսզի «հանգուցյալը իր հետ չտանի զույգը»: Այս ավանդույթի և սնահավատության արմատները պետք է փնտրել նախաքրիստոնեական աշխարհում:


Ըստ հեթանոսական համոզմունքների զույգ թվերը դրանք չարի և մահվան թվերն են: Կենտ թվերը՝ ընդհակառակը՝ երջանկության, հաջողության և բարեկեցության սիմվոլներ են:


Նշանների լեզվով ամեն մի թիվ ունի իր նշանակությունը և իբր հենց սրանից պետք է օգտվել, որպեսզի ծաղկեփունջը ճիշտ իմաստ ունենա: Այսպես, երբ դուք նվիրում եք մեկ ծաղիկ, ապա դա նշանակում է, որ այն մարդը ում Դուք ծաղիկ եք նվիրել՝ միակն է Ձեր կյանքում:


Նվիրելով երեք ծաղիկ Դուք Ձեր ցանկությունն եք հայտնում գնալ սիրելիի հետ թեկուզ աշխարհի ծայրը: Դե իսկ 5 ծաղիկը նշանակում է. «Ես Քեզ Սիրում եմ»:


Շատ քչերը գիտեն, որ 7 ծաղիկ նախկինում նվիրում էին միայն նշանադրության օրը:

Նույն շարքից