Հասարակություն 

«Հանրակրթական դիջիթեք» մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 7-ին

«Հանրակրթական Դիջիթեք` թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա բաց ստուգատեսը 2014թ. Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով կազմակերպվում է 6-րդ անգամ։

Հունվարի 14-ից մեկնարկել է մրցույթի 20 անվանակարգերում հայտագրվելու գործընթացը։ Արդյունքում ներկայացվել են  1000-ից ավելի անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան հայտեր: Մրցութային նյութերը եւ նախագծերը հեղինակների կողմից հրապարակված են իրենց բլոգներում, կայքերում, սոցիալական ցանցերում։

Մրցույթի արդյունքներն ամփոփվում են փետրվարի 7-ին։

Փետրվարի 3-8-ին կրթահամալիրում անցկացվելու են ստուգատեսի ծրագրով նախատեսված`

- ընդհանուր տոնական պարապմունքներ

- մեդիակրթության բաց պարապմունքներ կրթահամալիրի նախակրթարանում, կրտսեր դպրոցներում, միջին դպրոցում, ավագ դպրոցներում, ակումբներում

- վարպետության դասեր եւ սեմինարներ. վարում են ստուգատեսի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, կրթահամալիրի դասավանդողները

- տոնական-ծիսական միջոցառումներ, Ղափամայի ավանդական ծես։

Նույն շարքից