Ռուսաստանի Պետդումայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Եվգենի Ֆյոդորովը «Ռոսիյսկի սուվերենիտետ» պատգամավորական միավորման հետ միասին առաջարկել է Ռուսաստանում չեղյալ հայտարարել ԳՄՕ-ներ պարունակող մթերքների արտադրությունը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ համապատասխան օրինագիծն արդեն մշակված է:
Փաստաթղթի համաձայն՝ առաջարկվում է Ռուսաստանում լիովին չեղյալ հայտարարել ԳՄՕ-ների մաքսիմալ նորմայի սահմանը գերազանցող ու դրանցով հարուստ մթերքների արտադրությունը, փոխանցում է «Նովայա գազետան»:
Ըստ որում, թույլատրելի նորման կորոշի կառավարությունը: Բացի այդ, առաջարկվում է նաեւ արգելել Ռուսաստանի տարածքում ԳՄՕ-ներ պարունակող սննդամթերքի արտադրությունը: