Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պատվիրակությանը՝ գերատեսչության ղեկավար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Կոմիտաս Կարապետյանը, քննարկվել են բնապահպանությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանն ընդունել է Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը