Մադրիդի «Ռեալը», իսպանական Պրիմերայի 22-րդ տուրում ոչ ոքի խաղալով Բիլբաոյի «Աթլետիկի» հետ, բոլոր մրցաշարերում իր անպարտելիության շարքը հասցրեց 21 խաղի, փոխանցում է OptaSports-ը:
Այդ ցուցանիշով «Ռեալը» գլխավորող Կարլո Անչելոտին գերազանցեց Արքայական ակումբի նախկին մարզիչ Ժեզե Մոուրինյոյին: Լոնդոնի «Չելսի» տեղափոխված պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ մադրիդցիները 2011/2012 մրցաշրջանում ունեցել էին 20-խաղյա անպարտելիության շարք:
Հիշեցնենք, որ Պրիմերայի 22-րդ տուրից հետո «Ռեալը» 54 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային»: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ունի 57 միավոր: