Միացյալ Թագավորության 34-ամյա բնակիչ Մեթյու Ուիլերը որոշել է փոխել անունը՝ իրեն կնքելով King of Ink Land Body Art The Extreme Ink-Ite անվամբ: Բանն այն է, որ Մեթյուի մարմնի 90 տոկոսը պատված է դաջվածքներով: Դրա համար նա ծախսել է ավելի քան 30 հազար եվրո: Պաշտոնյաները, սակայն, հրաժարվել են նրան նոր անվամբ անձնագիր տրամադրել՝ գրում է The Mirror-ը:
Ուիլերին հաջողվել է վերոնշյալ անվամբ վարորդական իրավունք ստանալ: Սակայն երբ արտասահման մեկնելու համար բրիտանացին փորձել է նոր անձնագիր ստանալ, նրան մերժել են:
«Ինձ ասացին, որ իմ դիմումը քննարկվում է, սակայն անհրաժեշտ է նոր անունը հաստատող հավելյալ փաստաթղթեր տրամադրել»,- ասել է Մեծ Բրիտանիայում ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդը:
Նա ուղարկել է վարորդական իրավունքը, հիփոթեքային ընկերության տեղեկանքը և նույնիսկ նամակ տեղի պատգամավորից, սակայն հունվարի 15-ին նա վերջնական պատասխան է ստացել՝ նրան մերժում են «արտասովոր անվան պատճառով»: